ԵՐԵՎԱՆ, 29 սեպտեմբերի – Sputnik. Երգիչ Հայկոյի հոգեհանգստի արարողությունը տեղի կունենա սեպտեմբերի 30-ին։ Տեղեկությունը հայտնում է դերասանուհի և հաղորդավարուհի Նազենի Հովհաննիսյանը։
«Մեր ընկեր Հայկոյի հոգեհանգստի արարողությունը տեղի կունենա վաղը, ժամը 18:00-ից Սուրբ Հովհաննես եկեղեցում (Կոնդի)»,– Facebook–ի «սթորի» բաժնում գրել է նա։
Ինչպես արդեն հայտնել ենք, այսօր կյանքի 48–րդ տարում մահացել է երգիչ, կոմպոզիտոր Հայկոն։ Նա վարակվել էր կորոնավիրուսով և տևական ժամանակ գտնվում էր հիվանդանոցում։
Նրա մահվան կապակցությամբ ցավակցություն են հայտնել նաև ՀՀ նախագահ Արմեն Սարգսյանն ու վարչապետ Նիկոլ Փաշինյանը։