ԵՐԵՎԱՆ, 29 սեպտեմբերի – Sputnik. Գյումրեցի Ռաֆիկ Հարությունյանը ծանրամարտի Եվրոպայի չեմպիոն դարձավ։
Ֆինլանդիայի Ռովանիեմի քաղաքում ընթանում է ծանրամարտի մինչև 20 և մինչև 23 տարեկանների Եվրոպայի առաջնությունը:
Ավարտվեց Մ23 տարիքայինների խմբի 81 կգ քաշային տղաների մրցավեճը, որտեղ էլ հանդես եկավ Ռաֆիկ Հարությունյանը: Պոկում վարժությունից հետո նա 4-րդն էր, բայց հրում վարժությունում նա հրաշալի արդյունք ցույց տվեց։ Առաջին իսկ մոտեցմամբ մարզիկը բարձրացրեց 190 կգ-ոց ծանրաձողը` դառնալով չեմպիոն:
Հիշեցնենք, որ ավելի վաղ չեմպիոն էին դարձել Գառնիկ Չոլակյանն ու Գոռ Սահակյանը, իսկ Միլենա Խաչատրյանն այսօր դարձել էր բրոնզե մեդալակիր:
Հայաստանը երկու տարիքային խմբերում ներկայացված է 17 մարզիկ-մարզուհիներով: Եվրոպայի առաջնությունը կավարտվի հոկտեմբերի 3-ին։