Էրդողանը Պուտինի հետ կայացած երկխոսությունն արդյունավետ է համարում

Президенты России и Турции Владимир Путин и Реджеп Тайип Эрдоган на мероприятие, посвященное завершению одного из этапов строительства газопровода Турецкий поток (19 ноября 2018). Стамбул
Ռուսաստանի նախագահն իր հերթին հայտնել է, որ երկու երկրների հարաբերությունները դրական են զարգանում։
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 29 սեպտեմբերի – Sputnik. Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի հետ Սոչիում կայացած երկխոսությունն արդյունավետ է համարում։
Պուտինը ռուս-թուրքական կենտրոնի առկայությունը ԼՂ–ում կայունության երաշխիք է համարում
«Իմ գործընկեր Պուտինի հետ արդյունավետ հանդիպումից հետո մենք վերադառնում ենք Սոչիից»,–գրել է Էրդողանն իր տելեգրամյան ալիքում։
Պուտինի ու Էրդողանի բանակցությունները 3 ժամ տևեցին
ՌԴ նախագահն ավելի վաղ հայտնել էր, որ երկու երկրների հարաբերությունները դրականորեն զարգանում են։ Երկու երկրների ղեկավարների հանդիպումը տևել է 2 ժամ 45 րոպե։ Ի դեպ, հանդիպումը փակ էր լրատվամիջոցների համար։
Սա Պուտինի առաջին հրապարակային դեմառդեմ հանդիպումն էր նրա ինքնամեկուսացումից հետո։