Դատապարտյալի ուսապարկում հայտնաբերվել են մեթամֆետամին, հերոին և հաշիշ

ՔԿՀ. Արխիվային լուսանկար
«Վարդաշեն» քրեակատարողական հիմնարկի ծառայողները անձնական խուզարկության են ենթարկել դատապարտյալ Օ. Հ.-ին:
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 29 սեպտեմբերի - Sputnik. Բացահայտվել է առանձնապես խոշոր չափերի թմրամիջոցների փոխադրումը «Վարդաշեն» ՔԿՀ, տեղեկացնում է արդարադատության նախարարության քրեակատարողական ծառայությունը։
Նշվում է, որ «Վարդաշեն» քրեակատարողական հիմնարկի ծառայողները, իրացնելով օպերատիվ տվյալները, սեպտեմբերի 27-ին՝ ժամը 18։40-ի սահմաններում, անձնական խուզարկության են ենթարկել հիմնարկ վերադարձած, բաց ուղղիչ հիմնարկում պատիժ կրող դատապարտյալ Օ. Հ.-ին:
«Հրազդան» ՔԿՀ-ի դատապարտյալները փորձել են թմրանյութով լցված փաթեթը ներքաշել խուց
Խուզարկության արդյունքում վերջինիս ուսապարկում հայտնաբերվել են առանձնապես խոշոր չափերի՝ 1,43 գրամ քաշով մեթամֆետամին և 5,02 գրամ քաշով հերոին տեսակի թմրամիջոցին նմանվող զանգված, ինչպես նաև խոշոր չափի՝ ընդհանուր 8,53 գրամ քաշով հաշիշ:
ԱՄՆ-ն կաջակցի Հայաստանում թմրամիջոցների ապօրինի շրջանառության դեմ պայքարին
ՀՀ քրեական օրենսգրքի 266-րդ հոդվածի 3-րդ մասի 2-րդ կետի և 268-րդ հոդվածի 3-րդ մասի հատկանիշներով հարուցվել է քրեական գործ (թմրամիջոցների, հոգեմետ նյութերի և դրանց պրեկուրսորների ապօրինի շրջանառությունն իրացնելու կամ պատրաստելու նպատակով կամ դրանց ապօրինի իրացնելը), (թմրամիջոցների կամ հոգեմետ նյութերի ապօրինի շրջանառությունն առանց իրացնելու նպատակի)։