Արշակ Կարապետյանը որոշել է փակել մի շարք վարչություններ. «Ժողովուրդ»

Փակման վտանգի տակ հայտնված վարչություններից մեկը ՀՀ ՊՆ վերահսկողության վարչությունն է:
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 29 սեպտեմբերի – Sputnik. ««Ժողովուրդ» օրաթերթն իր այսօրվա համարում գրում է, որ ՀՀ պաշտպանության նախարարության ղեկավար կազմում այս օրերին ակտիվ քննարկվում է հարցը, որ անհրաժեշտություն կա վերադառնալ կառավարման հին կարգերին, այն է՝ ՀՀ զինված ուժերի գլխավոր շտաբը և պաշտպանության նախարարությունը միացնեն իրար:
Արշակ Կարապետյանը հրահանգել է ձմռան ընթացքում ծառայությունը պատշաճ կազմակերպել
«ԳՇ ներկայիս պետ Արտակ Դավթյանն այդ միավորման արդյունքում անգործ չի մնա. նա կնշանակվի ՀՀ պաշտպանության նախարարի առաջին տեղակալ: Ավելին, մեզ հասած լուրերի համաձայն՝ Արշակ Կարապետյանը այս փոփոխությունների ֆոնին որոշել է փակել մի շարք վարչություններ»,–գրում է թերթը:
"Ես գնացել, եկել եմ Գորիս–Կապան ճանապարհով` նորմալ էր". Արտակ Դավթյան
Նրանց տեղեկություններով` այդ վարչություններից մեկը ՀՀ ՊՆ վերահսկողության վարչությունն է: Նախարարությունում կարծիք է հնչել, որ Ռազմական ոստիկանությունը և քննչական մարմինները բավական են զորմասերում ստուգումներ անելու համար, և այս վարչությունը ավելորդ է իր գործառույթներով։

Նյութն ամբողջությամբ կարդացեք թերթի այսօրվա համարում։