«Արևիկ» ազգային պարկի հրդեհը վերջապես հաջողվել է մարել

«Արևիկ» ազգային պարկ
«Արևիկ» ազգային պարկի տարածքում կան վայրի բնության հազվագյուտ և ոչնչացող տեսակներ, որոնք գրանցված են Հայաստանի Կարմիր գրքում:
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 29 սեպտեմբերի - Sputnik. Փրկարարներին հաջողվել է մարել Սյունիքում` «Արևիկ» ազգային պարկի տարածքում, շուրջ 2 շաբաթ առաջ բռնկված հրդեհը։ Տեղեկությունը հայտնում է ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարությունը։
Հրդեհը բռնկվել էր սեպտեմբերի 15-ին` ժամը 13։34-ին։ Հրդեհաշիջման աշխատանքներին օրեր շարունակ մասնակցել են նաև ազգային պարկի աշխատակիցներն ու զինծառայողներ:
«Արևիկ» ազգային պարկը գտնվում է Սյունիքի մարզի Մեղրու տարածաշրջանում։ Հատուկ պահպանվող տարածք է հռչակվել 2010թ–ից։ Ազգային պարկի տարածքում ներկայացված է լանդշաֆտային գոտիների գրեթե ողջ համակարգը՝ սկսած ցածր և միջին լեռնային կիսաանապատներից մինչև բարձր լեռնային տափաստաններն ու Մեղրի գետի վերին հոսանքների մերձալպյան տիպի լանդշաֆտը:
Շուրջ 30353.8հա տարածքում առկա են վայրի բնության հազվագյուտ և ոչնչացող տեսակներ, որոնք գրանցված են Հայաստանի Կարմիր գրքում: Վերջին 60 տարիների ընթացքում Հայաստանում առաջին անգամ «Արևիկ» ԱՊ–ում հայտնաբերվել էր զոլավոր բորենի, որը համարվում էր անհետացած տեսակ։
Ինչպես են մարում «Արևիկ» ազգային պարկի հրդեհը. ներգրավվել է նաև ՊՆ ուղղաթիռը