«Ալաշկերտի» նախկին մարզիչը կանանց թիմ է վերադառնում

Ալեքսանդր Գրիգորյան
Հայազգի մասնագետը նախկինում էլ է աշխատել նույն թիմի հետ։
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 29 սեպտեմբերի - Sputnik. Երևանի «Ալաշկերտի» գլխավոր մարզչի պաշտոնից հեռացած Ալեքսանդր Գրիգորյանը կգլխավորի Մոսկվայի ԲԿՄԱ-ի (ЦСКА) կանանց թիմը, հաղորդում է sport24.ru-ն:
Հայազգի մասնագետը ԲԿՄԱ-ի կանանց թիմի հետ աշխատել է նաև 2018/19թթ. մրցաշրջանում: Նա կանանց ֆուտբոլում աշխատելու մեծ փորձ ունի:
Գրիգորյանը սեպտեմբերի 20-ին հեռացավ «Ալաշկերտից», որտեղ աշխատանքը սկսել էր այս տարվա մայիսին: Սեպտեմբերին թիմի հերթական թույլ խաղից հետո Գրիգորյանը հայտարարեց, որ չի կարողանում լուծել թիմում առկա ճգնաժամը։
Դրանից առաջ նա 2019-ից մինչև այս տարվա մարտ Երևանի «Ուրարտուի» գլխավոր մարզիչն էր:
«Ալաշկերտը» նոր գլխավոր մարզիչ ունի