«Ադրբեջանի գոյությունը սպառնալիքի տակ է». իրանական ԻՀՊԿ-ն զգուշացնում է Բաքվին

Իսլամական հեղափոխության պահապանների կորպուս
Իրանի և Ադրբեջանի իշխանությունների փոխադարձ մեղադրանքները շարունակվում են:
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 29 սեպտեմբերի - Sputnik. Ադրբեջանի ղեկավարության փոխազդեցությունն Իսրայելի հետ կարող է սպառնալիք դառնալ Ադրբեջանի գոյության համար: Այս բավականին կոշտ հայտարարությունն արել է Թավրիզում Իսլամական հեղափոխության պահապանների կորպուսի (ԻՀՊԿ) ուժերի հրամանատար Հոսեյն Պուրսմայիլը, փոխանցում է Mehr-ը:
ՌԱԴԻՈ
Փոքր կայծից կարող է մեծ կրակ բռնկվել. իրանցի քաղաքագետը` Ալիևի հայտարարությունների մասին
Իրանց զինվորականը կարծում է, որ Իսրայելն է կանգնած Բաքվի հակաիրանական հայտարարությունների հետևում: Պուրսմայիլի խոսքով` Իսրայելի ուղղած սպառնալիքները, որոնք հնչում են Ադրբեջանի իշխանությունների շուրթերով, ոչ միայն հակասում են Բաքվի շահերին, այլև սպառնում են այդ երկրի գոյությանը:
«Նորագույն պատմությունը ցույց է տալիս, թե ինչպես զարգացավ այն առաջնորդների ճակատագիրը, որոնք վստահում էին ԱՄՆ-ին և իսրայելական կողմին», - ասել է Պուրսմայիլը:
Ավելի վաղ Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը «Անադոլու» գործակալությանը տված հարցազրույցում անդրադարձել էր իրանական զորավարժություններին` զարմանալով, թե ինչու դրանք ավելի վաղ չէին անցկացվում: Իրանի ԱԳՆ խոսնակ Սաիդ Խատիբզադեն հայտարարել էր, որ Իրանի հյուսիս-արևմուտքում զորավարժություններ անցկացնելը երկրի ինքնիշխան իրավունքն է: Ավելի ուշ ԻՀՊԿ հրամանատարի տեղակալ Ալի Սարդար Ֆադավին Ադրբեջանի ղեկավարության արձագանքը համեմատել էր երեխայի պահվածքի հետ:
«Մեր անվտանգության համար կանենք ամեն ինչ». Իրանի ԱԳՆ-ն արձագանքել է Ալիևին