«Շատ կուզեի մասնակցել». Դավային վիրահատում են, նա լքում է «Սառցե դարաշրջան» նախագիծը

Նախորդ շաբաթ հայտնի էր դարձել, որ նախագծում Մանուկյանի զուգընկերը կլինի գեղասահորդուհի Ադելինա Սոտնիկովան։
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 28 սեպտեմբերի - Sputnik. Հայտնի երգիչ, պարող, բլոգեր Դավան (Դավիթ Մանուկյան) դուրս է գալիս «Սառցե դարաշրջան» նախագծից, քանի որ պետք է վիրահատի ձեռքը։
Դավա Մանուկյանի ինստագրամյան էջից
«Շատ տխուր է, ես շատ կուզեի մասնակցել նախագծին, բայց պետք է շտապ վիրահատեմ ձեռքս։ Նախանցյալ օրը մարզման ընթացքում ձեռքս վեցերորդ անգամ դուրս է ընկել։ Ես առանց վիրակապի էի, քանի որ արդեն հոգնել եմ դրանից, ավելի լավ է վիրահատեմ և վերջ», - Instagram Stories-ում ասել է Դավան։
Նա խորհուրդ է տվել իր բոլոր հետևորդներին հետևել առողջությանը` հիշեցնելով, որ դա ամենակարևորն է։
Դավա Մանուկյանի ինստագրամյան էջից
Նախորդ շաբաթ հայտնի էր դարձել, որ «Սառցե դարաշրջան» նախագծում Մանուկյանի զուգընկերը կլինի գեղասահորդուհի Ադելինա Սոտնիկովան։
Հիշեցնենք, որ երկու տարի շարունակ Դավան ընկերություն էր անում ռուսական շոու–բիզնեսի ամենահայտնի դեմքերից երգչուհի Օլգա Բուզովայի հետ։