YouTube տեսածառայության որոշումը՝ ջնջել RT DE ու DFP ալիքներն առանց վերականգնելու հնարավորության, դա մեդիապատերազմի լիարժեք հայտարարում է, ՌԻԱ Նովոստիին ասել է «Ռոսիա սեգոդնյա» մեդիախմբի և RT հեռուստաալիքի գլխավոր խմբագիր Մարգարիտա Սիմոնյանը։
Ավելի վաղ նա հայտնել էր այդ ալիքների արգելափակման մասին։
Ինչպես հայտնել են ՌԻԱ Նովոստիին YouTube-ի սեփականատեր Google-ի մամուլի ծառայությունից՝ փակված ալիքները խախտել են օգտագործման հստակ կանոնները։
«RT DE-ին նախազգուշացվել է, որ ներբեռնում են նյութեր, որոնք խախտում են COVID-19 կորոնավիրուսային համավարակի վերաբերյալ կեղծ բժշկական տեղեկատվության կանոնները։ Դրան հետևեց տեսանյութ հրապարակելու՝ նրանց իրավունքների դադարեցումը։ Այդ ժամանակ ալիքի տերերը փորձեցին շրջանցել արգելքները՝ այլ ալիք օգտագործելով։ Արդյունքում երկուսն էլ փակվեցին՝ YouTube-ի օգտագործման պայմանները խախտելու համար»։
Սիմոնյանը, սակայն, նշում է, որ YouTube-ից օգտվելու հստակ կանոններ ոչ մի տեղ գրված չէ։
«Այս անգամ նրանք «սահմանափակումները շրջանցնելու փորձ» համարեցին մեր հրավերը մեր իսկ լսարանին մեր երկրորդ ալիք, քանի դեռ առաջինը «պատժված էր» հորինված «կանոնների խախտման» պատճառաբանությամբ այն բանի համար, որ եթեր ենք տվել կորոնասահմանափակումների վերաբերյալ հոռետեսների հարցազրույցը։ Մենք առաջին անգամ չէ, որ մեր երկրորդ ալիք ենք հրավիրում լսարանին, բայց հատկապես այսօր նրանք որոշեցին ջնջել երկու ալիքները։
Նույն այդ ժամանակ YuoTube-ում հանգիստ հեռարձակվում են պատվաստումներին դեմ մարդիկ, ահաբեկիչներն ու բոլոր տեսակիի ֆաշիստները։ Սա լիարժեք մեդիապատերազմի հայտարարում է Ռուսաստանին Գերմանիայի կողմից»,-նշել է գլխավոր խմբագիրը։
Ավելի վաղ Լյուքսեմբուրգի մեդիակարգավորիչը մերժել էր RT-ին գերմաներենով հեռարձակման արտոնագիր տրամադրել երկրի տարածքում՝ հեռուստաալիքի տեխնիկական չափանիշներին չհամապատասխանելու պատճառով: Հեռուստաալիքի մամուլի ծառայությունը հայտնել է ՌԻԱ Նովոստիին, որ RT-ի իրավաբաններն ուսումնասիրում են Լյուքսեմբուրգի պատասխանը, դրանից հետո հետագա գործողությունների մասին որոշումներ կկայացվեն։