Պուտինն ու Էրդողանը որևէ փաստաթուղթ չեն ստորագրի. Պեսկով

Վլադիմիր Պուտին, Ռեջեփ Թայիփ Էրդողան. Արխիվային լուսանկար
Սեպտեմբերի 29-ին Սոչիում նախանշված են Պուտին-Էրդողան բանակցությունները։ Հայտնի է, թե ինչ հարցերն են քննարկելու նրանք:
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 28 սեպտեմբերի – Sputnik. Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի և Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի բանակցությունների արդյունքում որևէ փաստաթղթի ստորագրում չի նախատեսվում:
Տեղեկությունը ՏԱՍՍ-ի թղթակցին ասել է ՌԴ նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը:
Թուրքիան Հայաստանի հետ հարաբերությունները կարգավորելու ծրագիր դեռ չունի. Չավուշօղլու
Հիշեցնենք` վաղը` սեպտեմբերի 29-ին՝ Սոչիում նախանշված են Պուտին-Էրդողան բանակցությունները։
Ալիևը դեմ չէ հանդիպել Փաշինյանին, բայց նախապայմաններ ունի
Ավելի վաղ Կրեմլի մամուլի ծառայությունը հայտնել էր, որ Պուտինն ու Էրդողանը սեպտեմբերի 29-ին Սոչիում կայանալիք բանակցություններում կքննարկեն իրավիճակը Սիրիայում, Լիբիայում, Աֆղանստանում և Հարավային Կովկասում: