ԵՐԵՎԱՆ, 28 սեպտեմբերի – Sputnik. Տեղի է ունեցել «Իմ քայլը» հիմնադրամի հոգաբարձուների խորհրդի նիստը, որի ընթացքում հիմնադրամի նոր գործադիր տնօրեն է ընտրվել։ Տեղեկությունը հայտնում է ՀՀ վարչապետի տիկին, Հոգաբարձուների խորհրդի նախագահ Աննա Հակոբյանը։
«Խորհրդի որոշմամբ` հիմնադրամի նոր գործադիր տնօրեն ընտրվեց Մխիթար Հայրապետյանը։ Շնորհակալ ենք Լիլիթ Գրիգորյանին հետպատերազմական բարդ շրջանում հիմնադրամի աշխատանքը կազմակերպելու համար»,– Facebook–ի իր էջում գրել է Հակոբյանը։
Նշենք, որ Մխիթար Հայրապետյանը 2011 թվականին ավարտել է Երեւանի պետական համալսարանի արևելագիտության ֆակուլտետի Թուրքիայի բաժինը, 2013թ.՝ նույն ֆակուլտետի մագիստրատուրան:
2010-2017 թվականներին եղել է Թուրքիայի հարցերով փորձագետ: 2018–2019 թվականներին ՝ ՀՀ սփյուռքի նախարար:
2016 թվականից «Քաղաքացիական կրթության և երիտասարդության զարգացման կենտրոնի» հիմնադիր նախագահն է: «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության հիմնադիր անդամ է: 2016 թվականին՝ քաղաքական խորհրդի անդամ: 2019 թվականին՝ Երևանի շախմատի ֆեդերացիայի նախագահ:
2018 թվականի դեկտեմբերի 9-ին ԱԺ պատգամավոր է ընտրվել «Իմ քայլը» կուսակցությունների դաշինքի թիվ 1 ընտրատարածքի տարածքային ընտրական ցուցակով:2019 թվականի հունվարի 18-ին ընտրվել է ՀՀ ԱԺ գիտության, կրթության, մշակույթի, սփյուռքի, երիտասարդության և սպորտի հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ: