«Մեր անվտանգության համար կանենք ամեն ինչ». Իրանի ԱԳՆ-ն արձագանքել է Ալիևին

Սաիդ Խատիբզադեն. Արխիվային լուսանկար
Ըստ գերատեսչության պաշտոնական ներկայացուցչի` Իրանն իր անվտանգության համար կձեռնարկի ցանկացած միջոց, որը անհրաժեշտ կհամարի:
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 28 սեպտեմբերի - Sputnik. Իրանի արտգործնախարարության խոսնակ Սաիդ Խատիբզադեն արձագանքել է Ադրբեջանի նախագահի հայտարարությանը, որն իր վրդովմունքն էր հայտնել սահմանի մոտ իրականացվող իրանական զորավարժություններից:
ԻՌՆԱ գործակալության հաղորդման համաձայն` Խատիբզադեն նշել է, որ Իրանի հյուսիս-արևմուտքում զորավարժությունները իրենց երկրի իրավունքն են:
Ալիևը դեմ չէ հանդիպել Փաշինյանին, բայց նախապայմաններ ունի
ԱԳՆխոսնակը հայտարարել է, որ իրեն զարմացրել են Իլհամ Ալիևի հայտարարությունները` հաշվիառնելով երկուերկրների բարիդրացիական հարաբերությունները: Նրա խոսքով՝ Իրանի և Ադրբեջանի արտգործնախարարներն արդեն քննարկել են զորավարժությունների հարցը և այլ թեմաներ Նյու Յորքում ՄԱԿ -ի Գլխավոր ասամբլեայի նստաշրջանի շրջանակում կայացած հանդիպմանը:

«Իրանի Իսլամական Հանրապետությունը միշտ մերժել է ցանկացած տեսակի տարածքային միացում և ընդգծել է երկրների տարածքային ամբողջականության և միջազգայնորեն ճանաչված սահմանների հարգման անհրաժեշտությունը», - հավելել է Խատիբզադեն:

Գերատեսչության ներկայացուցիչը նաև ակնարկել է Ադրբեջանում Իսրայելի ներկայության մասին: Խատիբզադեն հավելել է, որ Իսլամական Հանրապետությունը չի հանդուրժի Իսրայելի ռեժիմի ներկայությունը Իրանի սահմանների մոտ և կձեռնարկի բոլոր անհրաժեշտ միջոցները անվտանգության պահպանման համար:
Նկատենք, որ վերջին մի քանի օրերին իրանական կողմը նշանակալի ուժեր, այդ թվում ՝ ռազմական տեխնիկա է տեղափոխել ադրբեջանական սահման` զորավարժություններ իրականացնելու համար:
Ալիևը հակամարտությունը լուծված է համարում, բայց սպասում է ԵԱՀԿ ՄԽ առաջարկներին
Թուրքական Anadolu թերթին տված հարցազրույցում Ալիևը այդ զորավարժություններն անվանել է «շատ անսպասելի իրադարձություն»:
Ըստ Ալիևի` անհասկանալի է, թե ինչու չեն կազմակերպվել վարժանքները, երբ Ջաբրայիլը, Զանգելանը և Ֆիզուլին (հայկական տարբերակները` Ջրական, Կովսական, Վարանդա) գտնվում էին հայկական վերահսկողության ներքո: