Մարտունի-Վարդենիս-Արցախի սահման ճանապարհի մի հատվածը հիմնանորոգվում է

Մարտունի-Վարդենիս-Արցախի սահման ճանապարհի մի հատվածը հիմնանորոգվում է
Շինարարը նորոգում և հիմնանորոգում է ճանապարհին առկա մի շարք կամուրջներ։
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 28 սեպտեմբերի – Sputnik. Մարտունի-Վարդենիս-Արցախի Հանրապետության սահման միջպետական նշանակության ճանապարհի 5.9 կմ երկարությամբ հատվածը (կմ0+000-կմ5+900) հիմնանորոգվում է ՀՀ պետական բյուջեի միջոցներով։ Տեղեկությունը հայտնում է ՀՀ տարածային կառավարման և ենթակառուցվածքների նախարարության «Ճանապարհային դեպարտամենտ» ՊՈԱԿ–ը։
Ըստ հաղորդագրության` կապալառուն է «Շանթ-Սեյրան» ՍՊԸ-ն։
Ռուսաստանցի մասնագետները կօգնեն, որ ՀՀ–ում ճանապարհները կառուցեն ժամանակակից տեխնոլոգիայով
Հիմնանորոգման շրջանակում որոշ հատվածներում արդեն իրականացվել են ասֆալտբետոնե ծածկի տեղադրման աշխատանքներ։
Կապան-Գորիս այլընտրանքային ճանապարհը պատրաստ կլինի նոյեմբերի վերջին
Այս հատվածում շինարարը նորոգում և հիմնանորոգում է ճանապարհին առկա մի շարք կամուրջներ։
«Հյուսիս–հարավ» ճանապարհից առաջնահերթ է համարվել Սիսիան-Քաջարան հատվածի կառուցումը