Համավարակը ստեղծագործողին ազատ ժամանակ տվեց. ի՞նչ ծրագրեր ունի կիթառահար Լևոն Սիմոնյանը

Հանրային ռադիոյի և հեռուստատեսության էստրադային-սիմֆոնիկ և Հայաստանի պետական ջազ նվագախմբերի կիթառահար Լևոն Սիմոնյանը Sputnik Արմենիայի "Արտբոքս" հաղորդաշարի եթերում պատմել է համավարակին նախորդող և հաջորդող շրջաններում ունեցած դժվարությունների մասին։
Sputnik
Կիթառահար Լևոն Սիմոնյանը վստահեցնում է, որ կորոնավիրուսային համավարակը նաև դրական կողմ ունի։
«Ազատ ժամանակ գոյացավ փորձերի, անհատական նախագծերի զարգացման, ձայնագրությունների, ստեղծագործելու համար»,- ասում է Սիմոնյանը։
Հասարակության զգալի մասը չունի կորստի խորքային գիտակցում. ինչպես ոտքի հանել վիրավոր երկիրը
Նա խոսել է նաև նվագախմբերի առանձնահատկությունների, նախկին նախագծերի, իր վրա ազդեցություն թողած մեծ երաժիշտների և ստեղծագործական պլանների մասին։
Այսօր մարդիկ չգիտեն` որ կողմ նայեն. ինչով կարող են օգնել մշակութային կառույցները