ԵՐԵՎԱՆ, 28 սեպտեմբերի - Sputnik. Երևանի մայթերին սկսել են արգելապատնեշներ տեղադրվել, տեղեկացնում է քաղաքապետարանը։
Նշվումէ, որ մայրաքաղաքի հավասարազոր և գլխավոր խաչմերուկներում, որտեղ երթևեկության աջ գոտին միշտ բաց է և չկան գծանշված հետիոտնային անցումներ, տեղադրվում են մետաղական ցանկապատեր և արգելապատնեշներ: Ծրագրի նպատակն է հիմնականում բացառել ոչ սահմանված վայրերով հետիոտների անցուդարձը՝ ապահովելով վերջիններիս անվտանգությունը:
Ընդհանուր առմամբքաղաքում այստարի1200 գծմմետաղական ցանկապատ և արգելապատնեշ կտեղադրվի: Աշխատանքներն արդեն ավարտված են Օրբելի-Կիևյան, Հալաբյան-Արզումանյան, Աբովյան –Մոսկովյան և Արշակունյաց-Գարեգին Նժդեհ փողոցներում: