Աշխարհի 100 լավագույն քաղաքների ցանկում Մոսկվան զբաղեցրել է չորրորդ տեղը

Աշխարհի լավագույն քաղաքների միջազգային վարկանիշի առաջին երկու տեղերում եվրոպական մայրաքաղաքներ են։
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 28 սեպտեմբերի - Sputnik. Աշխարհի 100 լավագույն քաղաքների վարկանիշում Մոսկվան չորրորդն է, հայտնում է ՌԻԱ Նովոստին` հղում անելով Մոսկվայի քաղաքապետի պաշտոնական կայքին։
«Մենք վերահաստատեցինք մեր առաջատար դիրքերը՝ առաջ անցնելով ուժեղ մրցակիցներից, մասնավորապես՝ Տոկիոյից, Դուբայից, Սինգապուրից, Բարսելոնայից և Լոս Անջելեսից», - ասել է Մոսկվայի փոխքաղաքապետ Նատալյա Սերգունինան։
Մեծ կինոյի փոքրը գյուղը․ ինչպես են նկարահանվել «Մենք ենք, մեր սարերն» ու այլ սիրված ֆիլմեր
Միջազգային փորձագետները գնահատել են քաղաքների տնտեսական հնարավորությունները, մշակութային միջավայրը, զբոսաշրջային գրավչությունը, կյանքի, աշխատանքի և բիզնեսի հարմարավետությունը։
Առաջին տեղը զբաղեցրել է Լոնդոնը, երկրորդը՝ Փարիզը, երրորդը՝ Նյու Յորքը:
Ռուսաստանցիները նախընտրում են հանգստի թավշյա շրջանում Հայաստան այցելել