Վրաստանն առաջարկում է Թբիլիսիում հարթակ ստեղծել Հայաստանի և Ադրբեջանի երկխոսության համար

Նիկոլ Փաշինյանի և Իրակլի Ղարիբաշվիլու հանդիպումը. Արխիվային լուսանկար
Վրաստանի իշխանությունները ցանկանում են միջնորդ դառնալ Հայաստանի և Ադրբեջանի միջև հարաբերությունների կարգավորման գործում:
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 27 սեպտեմբերի - Sputnik. Վրաստանի իշխանություններն առաջարկում են հարթակ ստեղծել Թբիլիսիում` Հայաստանի և Ադրբեջանի բարձրաստիճան պաշտոնյաների մշտական շփումների համար: Այս մասին այսօր կայացած ճեպազրույցի ժամանակ ասել է Վրաստանի վարչապետ Իրակլի Ղարիբաշվիլին:
Ալիևը հակամարտությունը լուծված է համարում, բայց սպասում է ԵԱՀԿ ՄԽ առաջարկներին
Նա նշել է, որ հունիսին մարդասիրական գործողություն է իրականացվել` 15 հայ գերիներին վերադարձնելու դիմաց ականապատ դաշտերի քարտեզներ տալը, որոնցում Թբիլիսին հանդես էր գալիս որպես միջնորդ:
«Դա աննախադեպ դեպք էր: Անկախություն ձեռք բերելուց ի վեր դեռ չի պատահել, որ Վրաստանը միջնորդ դառնա երկու հարևան երկրների միջև: Մենք այս խնդիրը հաջողությամբ կատարեցինք», - ասաց Վրաստանի վարչապետը:

Նրա խոսքով՝ Վրաստանն իր ադրբեջանցի և հայ գործընկերներին առաջարկում է միջնորդական ձևաչափ` հարթակ, որը նախատեսվում է ստեղծել Թբիլիսիում:

Ավելի վաղ Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը հայտնել էր, որ Վրաստանի վարչապետ Իրակլի Ղարիբաշվիլին իրեն է փոխանցել Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանի հանդիպման առաջարկը:
Բացառում ենք ցանկացած կարգավիճակ Ադրբեջանի կազմում. Արցախի ԱԳՆ–ն հայտարարություն է տարածել
Ավելի ուշ ՀՀ վարչապետի մամուլի քարտուղար Մանե Գևորգյանը հայտարարել էր, որ Երևանի և Անկարայի միջև պաշտոնական շփումներ չեն եղել, սակայն հայկական կողմը պատրաստ է դրանց: