ԵՐԵՎԱՆ, 27 սեպտեմբերի - Sputnik. Ռուս հայտնի հեռուստահաղորդավարուհի Լարիսա Գուզեևային շտապ հոսպիտալացրել են «Կոմունարկա» հիվանդանոց՝ կորոնավիրուսի և երիկամների վնասման կասկածանքով։
«Կոմսոմոլսկայա պրավդայի» հաղորդմամբ, սակայն, Գուզևան կորոնվաիրուսով վարակված չի, նրա COVID-19-ի թեստի արդյունքը հիվանդանոցում բացասական է։ Պարբերականի աղբյուրի տեղեկություններով՝ Գուզեևան «ուժեղ սթրես» է տարել։ Բժիշկները նրա վիճակը բավարար են գնահատում։
Telegram-յան Mash ալիքի տեղեկություններով՝ Գուզևայի ինքնազգացողությունը վատացել է մի քանի օր առաջ, առաջացել է հազ, դժվարացել է շնչառությունը։ Բացի այդ՝ հեռուստահաղորդավարուհու մոտ բորբոքային փոփոխություններ են հայտնաբերվել, երիկամների վնասման նախնական ախտանշաններ, ինչը մեծացնում է բարդությունների զարգացման ռիսկը։
Հիվանդանոց տեղափոխվելուց ընդամենը մեկ շաբաթ առաջ Գուզևան երկար հարցազրույց է տվել ռուս հանրահայտ լրագրող Կատերինա Գարդեեվային և տեսանյութում երևում է, որ իրեն լավ է զգում։