Ռուսաստանի դեսպանատանը մեկ րոպե լռությամբ հարգել են զոհվածների հիշատակը

ՌԴ դեսպանատունը Երևանում
Դեսպանատունը նշել է, որ Ռուսաստանը հատկապես կարևորում է, որ հայ բնակչությանը հաղթահարի հետպատերազմյան սթրեսը:
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 27 սեպտեմբերի - Sputnik. Ռուսաստանը կշարունակի միջնորդական ջանքերը, ինչպես սեփական, այնպես էլ ԵԱՀԿ Մինսկի խմբի շրջանակներում Լեռնային Ղարաբաղի հակամարտության երկարաժամկետ լուծում գտնելու համար, նշել են ՀՀ-ում ՌԴ դեսպանատանը պատերազմի տարելիցի կապակցությամբ:
Դեսպանատնն այսօր մեկ րոպե լռությամբ հարգել են մեկ տարի առաջ սկսված ռազմական գործողությունների ընթացքում զոհվածների հիշատակը: Ընդգծվել է, որ Ռուսաստանը հատկապես կարևորում է այն փաստը, որ հայ բնակչությունը հնարավորինս շուտ հաղթահարի պատերազմի հետևանքով առաջացած սթրեսը, իրեն ապահով զգա, ապագայի հանդեպ վստահություն ձեռք բերի:
ՌԱԴԻՈ
Ինչն Ալիևին կստիպի գնալ բանակցությունների, կամ ում էր ուղղված նրա հայտարարությունը
«Որպես դաշնակիցներ մենք միշտ պատրաստ ենք աջակցել: Ակտիվ ջանքեր և գործնական քայլեր ձեռնարկել տարածաշրջանային կայունությունն ու անվտանգությունը պահպանելու, անցյալ տարվա աշնանը լայնածավալ ռազմական գործողությունների հետևանքները հաղթահարելու համար, ներառյալ ՝ քաղաքացիական ենթակառուցվածքների վերականգնման, փախստականների վերադարձի և հայ բանտարկյալների ազատ արձակման հարցի վերջնական լուծմանն աջակցելը», - ասվում է հայտարարության մեջ:

Ընդգծվել է նաև, որ ռուսական կողմն անմիջական մասնակցություն ունի տարածաշրջանի խաղաղ զարգացման համար բարենպաստ պայմաններ ապահովելու միջոցառումների մշակմանը:

«Մենք մեր անկեղծ ցավակցություններն ենք հայտնում զոհվածների և վիրավորների ընտանիքներին և հարազատներին», - ասված է դեսպանատան հայտարարության մեջ:
Հիշեցնենք` 2020թ.–ի սեպտեմբերի 27-ի վաղ առավոտյան Ադրբեջանը Թուրքիայի աջակցությամբ լայնածավալ ռազմական հարձակում սկսեց արցախա–ադրբեջանական սահմանի ողջ երկայնքով։
Ֆրանսիան ջանք չի խնայի ԵԱՀԿ ՄԽ շրջանակում երկխոսության վերսկսմանը նպաստելու համար
2020թ.–ի նոյեմբերի 9-ին ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը, ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը և Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը համատեղ հայտարարություն ընդունեցին ռազմական գործողությունների դադարեցման վերաբերյալ։
Ըստ ՀՀ քննչական կոմիտեի` պատերազմի հետևանքով հայկական կողմը 3781 զոհ է ունեցել։ 2021 թվականի սեպտեմբերի 27-ի դրությամբ` անհայտ է 231 զինծառայողների ու 22 քաղաքացիական անձանց գտնվելու վայրը։ Մինչ օրս Ադրբեջանի Հանրապետության կողմից Հայաստանի Հանրապետություն են հանձնվել գերեվարված ընդհանուր թվով 108 զինծառայող և քաղաքացիական անձ: