«Օրվա խորհուրդից ելնելով` չեմ խոսի». ԱԽ քարտուղար Արմեն Գևորգյանն այցելել է Եռաբլուր

ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը Եռաբլուր էր այցելել առանց այլ պաշտոնյաների ուղեկցության։
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 27 սեպտեմբերի – Sputnik. ՀՀ Անվտանգության խորհրդի քարտուղար Արմեն Գրիգորյանը 44–օրյա պատերազմի առաջին տարելիցին այցելեց «Եռաբլուր» զինվորական պանթեոն։
Նա չցանկացավ պատասխանել լրագրողների հարցերին։
«Օրվա խորհուրդից ելնելով` չեմ խոսի»,–լրագրողներին ասաց Գրիգորյանը։
Նշենք, որ վաղ առավոտյան Եռաբլուր էր այցելել նաև ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը։
Փաշինյանն ու Հարությունյանը հեռախոսազրույց են ունեցել. ի՞նչ են քննարկել նրանք
Հիշեցնենք` 2020թ.–ի սեպտեմբերի 27-ի վաղ առավոտյան Ադրբեջանը Թուրքիայի աջակցությամբ լայնածավալ ռազմական հարձակում սկսեց արցախա–ադրբեջանական սահմանի ողջ երկայնքով։
2020թ.–ի նոյեմբերի 9-ին ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը, ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը և Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը համատեղ հայտարարություն ընդունեցին ռազմական գործողությունների դադարեցման վերաբերյալ։
Եռակողմ հայտարարության համաձայն` Լեռնային Ղարաբաղի շփման գծի և Լաչինի միջանցքի երկայնքով տեղակայվեց Ռուսաստանի Դաշնության խաղաղապահ զորակազմը ՝ 1960 զինծառայողներով, հրաձգային զենքով, 90 զրահամեքենաներով, 380 միավոր ավտոմոբիլային և հատուկ տեխնիկայով:
Ռուսաստանի Դաշնության խաղաղապահ զորակազմը տեղակայվել է 5 տարի ժամկետով, որից հետո այդ ժամանակահատվածը մեխանիկորեն կերկարաձգվի ևս 5 տարով, եթե կողմերից որևէ մեկը ժամկետի ավարտից 6 ամիս առաջ չհայտարարի տվյալ դրույթի կիրառումը դադարեցնելու մտադրության մասին: