Մեր դեմ միայն ահաբեկիչները 7000-ն էին․ Արցախի նախագահը խոսել է տարելիցի առթիվ

Արայիկ Հարությունյան. Արխիվային լուսանկար
Արցախի նախագահն ասել է, որ հակամարտության լուծման չևաչափն ու տրամաբանությունը, անկախ իրավիճակի փոփոոխությունից, նույնն են մնացել:
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 27 սեպտեմբերի - Sputnik. Արցախի դեմ պատերազմում էին ոչ միայն Ադրբեջանը և Թուրքիան, այլև 7000 վարձկան-ահաբեկիչներ։ Այս մասին Արցախյան 44-օրյա պատերազմի տարելիցի կապակցությամ երիտասարդների հետ հանդիպմանը հայտարարել է Արցախի Հանրապետության նախագահ Արայիկ Հարությունյանը:
«Ադրբեջանին օգնում էին Թուրքիան, Պակիստանը Իսրայելը, երբ ամեն օր տասնյակ ինքնաթիռներ էին իջնում Ադրբեջանի օդանավակայաններում՝ բեռնված ժամանակակից սպառազինությամբ: Իսկ մենք ի՞նչ ունեինք՝ մենք մենակ էինք։ Ու այնուամենայնիվ, ամեն մի սանտիմետրի համար բանակն ու կամավորականները կռվել են», - ասել է Արցախի նախագահը։
Արցախյան 44-օրյա պատերազմի խոսուն րոպեները
Նրա խոսքով՝ հակամարտության լուծման չևաչափն ու տրամաբանությունը նույնն են մնացել, բանակցային գործընթացը շարունակվում է։ «Օրակարգում որևէ փոփոխություն չկա՝ ինքնորոշման իրավունքը որպես բազային ուղղություն մնում է, և մեր պայքարն այդ ուղղությամբ շարունակվելու է: Մեր խաղաղության օրակարգը պետք է արժանապատիվ լինի: Տարածքային ամբողջականության վերաբերյալ շարունակելու ենք բանակցային գործընթացն ու խաղաղ պայքարը, ինչը տասնամյակներ կարող է տևել: Այդ պայմաններում Արցախի ժողովրդագրական դիմագիծն է պետք պահել՝ բնակարանաշինության նպատակը տեղահանված արցախցիներին բնակարաններով ապահովելն է»,- նշել է Արայիկ Հարությունյանը:
Հիշեցնենք` 2020թ.–ի սեպտեմբերի 27-ի վաղ առավոտյան Ադրբեջանը Թուրքիայի աջակցությամբ լայնածավալ ռազմական հարձակում սկսեց արցախա–ադրբեջանական սահմանի ողջ երկայնքով։
2020թ.–ի նոյեմբերի 9-ին ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը, ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը և Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը համատեղ հայտարարություն ընդունեցին ռազմական գործողությունների դադարեցման վերաբերյալ։
Ռուսաստանի դեսպանատանը մեկ րոպե լռությամբ հարգել են զոհվածների հիշատակը
Ըստ ՀՀ քննչական կոմիտեի` պատերազմի հետևանքով հայկական կողմը 3781 զոհ է ունեցել։ 2021 թվականի սեպտեմբերի 27-ի դրությամբ` անհայտ է 231 զինծառայողների ու 22 քաղաքացիական անձանց գտնվելու վայրը։ Մինչ օրս Ադրբեջանի Հանրապետության կողմից Հայաստանի Հանրապետություն են հանձնվել գերեվարված ընդհանուր թվով 108 զինծառայող և քաղաքացիական անձ: