Հայաստանի շախմատի կանանց հավաքականը կմրցի Ադրբեջանի թիմի դեմ

Էլինա Դանիելյան. Արխիվային լուսանկար
Իսպանիայի Սիտժես քաղաքում այսօր մեկնարկում է աշխարհի կանանց թիմային առաջնությունը, որին մասնակցում են աշխարհի 12 ուժեղագույն հավաքականները։
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 27 սեպտեմբերի - Sputnik. Հայաստանի շախմատի կանանց հավաքականն այսօր կմրցի Ադրբեջանի թիմի հետ, տեղեկացնում է ՀՀ շախմատի ֆեդերացիան։
Հայաստանը կմրցի Ադրբեջանի դեմ երկրորդ տուրում, առաջին տուրում մեր մրցակիցն է լինելու Ֆրանսիան։
Հայաստանի շախմատի կանանց հավաքականը սկսում է պայքարն աշխարհի առաջնությունում
Նշվում է, որ Իսպանիայի Սիտժես քաղաքում այսօր մեկնարկում է աշխարհի կանանց թիմային առաջնությունը, որին մասնակցում են աշխարհի 12 ուժեղագույն հավաքականները։
Մրցաշարին մասնակցում է Հայաստանի կանանց հավաքականը, որի կազմում հանդես են գալիս Եվրոպայի կանանց գործող չեմպիոն Էլինա Դանիելյանը, Լիլիթ Մկրտչյանը, Աննա Սարգսյանը, Սուսաննա Գաբոյանը և Սիրանուշ Ղուկասյանը։
Լևոն Արոնյանը հանդես կգա Meltwater Champions Chess Tour շախմատային օնլայն մրցաշարում
12 թիմերը բաժանվել են 2 խմբի։ Խմբում 1-4-րդ տեղերը գրաված թիմերը նվաճում են փլեյ օֆի ուղեգրեր։ Հայաստանի հետ նույն խմբում են ընդգրկված Ռուսաստանի, Հնդկաստանի, Ադրբեջանի, Իսպանիայի և Ֆրանսիայի հավաքականները։