Երևանում երիտասարդ տղամարդու են դանակահարել

Ոստիկանական ավտոմեքենա
Շենգավիթի ոստիկանները բացահայտել են դանակահարության դեպքը։
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 27 սեպտեմբերի – Sputnik. Երևանում դանակահարության հերթական դեպքն է գրանցվել։ Տեղեկությունը հայտնում է ՀՀ ոստիկանության մամուլի ծառայությունը։
Ըստ հաղորդագրության` սեպտեմբերի 26-ին, ժամը 21.25-ին հիվանդանոցից հաղորդել են, որ «ձախ կողային շրջանի կտրած-ծակած վերք» ախտորոշմամբ բուժօգնության դիմած 31-ամյա տղամարդը հայտնել է, որ վնասվածքը ստացել է Արցախի պողոտայում:
Կապանում ռեստորանի մատուցողը դանակահարել է հաճախորդին
Ոստիկանության Շենգավիթի բաժնի քրեական հետախույզները ձեռնարկած միջոցառումների արդյունքում պարզել են, որ Արտաշատի խճուղում տեղի ունեցած վիճաբանության ժամանակ նրան դանակահարել է Նուբարաշեն թաղամասի բնակիչ, 29-ամյա երիտասարդը:
Սպանություն Երևանում. կասկածյալը ձերբակալվել է
Նա հայտնաբերվել և բերման է ենթարկվել Շենգավիթի բաժին: Նշանակվել է դատաբժշկական փորձաքննություն: Կատարվում է նախաքննություն:
Վանաձորում վարորդը հայհոյել է և կոտրել ոստիկանության ավագ տեսուչի մատնեմատը