Դիլիջանի թունելը մի քանի ժամով կիսով չափ կհոսանքազրկվի

"Ճանապարհային դեպարտամենտ" ՊՈԱԿ-ը վարորդներին հորդորում է տվյալ հատվածով երթևեկելիս լինել զգոն։
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 27 սեպտեմբերի – Sputnik. ՀՀ տարածային կառավարման և ենթակառուցվածքների նախարարության «Ճանապարհային դեպարտամենտ» ՊՈԱԿ-ը տեղեկացնում է, որ սեպտեմբերի 27-ին՝ ժամը 11։00-ից մինչև 14։00 Դիլիջանի թունելը կիսով չափ հոսանքազրկվելու է։
Ըստ հաղորդագրության` պատճառը Սևանի տարածաշրջանի կողմից էլեկտրացանցում կատարվող պրոֆիլակտիկ աշխատանքներն են։
ՃՈ աշխատակցին կարելի էր համոզել, պարեկներին` ոչ. ի՞նչ փոփոխություններ է տեսնում Քեյանը
ՊՈԱԿ–ը վարորդներին հորդորում է Դիլիջանի թունելում լինել զգոն և պահպանել երթևեկության անվտանգության կանոնները։
Գորիս-Կապան ճանապարհը պետք է աշխատի առանց ընդհատումների․ Իրանի դեսպանատուն