Ալիևը հակամարտությունը լուծված է համարում, բայց սպասում է ԵԱՀԿ ՄԽ առաջարկներին

Sputnik
Ադրբեջանը Ղարաբաղյան երկրորդ պատերազմից հետո ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահներից ոչ մի առաջարկ չի ստացել, հայտնել է Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը Anadolu գործակալությանը։
«Իսկ քանի որ նախաձեռնություն չկա, Մինսկի խմբի գործունեության մասին խոսելը անտեղի է։
Տղաներին չպետք է զոհված համարենք. Արշակ Կարապետյանը Եռաբլուր այցելեց
Անցել է արդեն մեկ տարի։ Ի՞նչ եք դուք առաջարկում։ Ասում եք, որ խնդիրը պետք է լուծել։ Ես Ադրբեջանի անունից հայտարարում եմ, որ հակամարտությունը լուծված է։ Սեփական ուժերով, ճնշումներին հակառակ։ Նշանակում է՝ պետք է առաջարկություններ ստացվեն։ Ինչո՞վ են նրանք զբաղվելու։ Ես ասել եմ իմ կարծիքը։ Մնացածը նրանց պատասխանատվության տակ է»,-հայտարարել է Ալիևը։
Հիշեցնենք` 2020թ.–ի սեպտեմբերի 27-ի վաղ առավոտյան Ադրբեջանը Թուրքիայի աջակցությամբ լայնածավալ ռազմական հարձակում սկսեց արցախա–ադրբեջանական սահմանի ողջ երկայնքով։
Թուրքիան Հայաստանի հետ հարաբերությունները կարգավորելու ծրագիր դեռ չունի. Չավուշօղլու
2020թ.–ի նոյեմբերի 9-ին ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը, ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը և Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը համատեղ հայտարարություն ընդունեցին ռազմական գործողությունների դադարեցման վերաբերյալ։
Չնայած ադրբեջանական կողմի բազմաթիվ հայտարարությունների՝ ղարաբաղյան հակամարտության լուծված լինելու մասին, ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահ երկրները, մասնավորապես Ռուսաստանն ու ԱՄՆ-ը, հայտարել են, որ Արցախի կարպգավիճակի հարցը լուծված չէ։