"Ոտքի ենք կանգնելու"․ մեկնարկել է ջահերով երթը դեպի Եռաբլուր

Երթին մասնակցում է նաև ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանը։
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 26 սեպտեմբերի - Sputnik. «Հայաստան» դաշինքի նախաձեռնությամբ Երևանի Գարեգին Նժդեհի հրապարակից մեկնարկել է ջահերով երթը դեպի Եռաբլուր: «Հիշատակի երթն» Արցախյան 44-օրյա պատերազմի տարելիցի կապակցությամբ է: Երթին մասնակցում է նաև ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանը։
"Փաշինյանն անկոչ հյուր է, ես չեմ ուզում` գա իմ երեխու տուն". զոհվածի հայրը` Եռաբլուրում
«Հայաստան» դաշինքի անդամ, ԱԺ փոխխոսնակ Իշխան Սաղաթելյանը լրագրողների հետ զրույցում նշեց, որ այսօր չի ցանկանում խոսել քաղաքականությունից՝ շեշտելով, սակայն, որ ներկայիս իշխանությունը տապալել է իր առջև դրած խնդիրները և չի կարողանում հաղթահարել երկրում ստեղծված ճգնաժամային վիճակը։
«Այսօր հիշատակի երթ է։ Մենք այս երթով ցույց ենք տալիս, որ չենք համակերպվում պարտության հետ, ոտքի ենք կանգնելու, և մեր հերոս տղերքի գործը շարունակող լինելու է», - ասաց նա։
Ուժայինների քայլերթ, գունագեղ շոու և երթ Եռաբլուր. Անկախության 30–ամյակը` լուսանկարներով
Վաղը կլրանա Արցախյան 44-օրյա պատերազմի տարելիցը:
Հայաստանի Հանրապետությունում ու Արցախի Հանրապետությունում սեպտեմբերի 27-ին՝ ժամը 11:00-ին, կհայտարարվի մեկ րոպե լռություն՝ ի հիշատակ 2020 թվականին Ադրբեջանի կողմից Արցախի դեմ սանձազերծված 44-օրյա պատերազմում զոհված հայորդիների: