ԵՐԵՎԱՆ, 26 սեպտեմբերի – Sputnik. ՌԴ նախագահի մամուլի խոսնակ Դմիտրի Պեսկովը «Россия 1» հեռուստաալիքի «Մոսկվա։ Կրեմլ։ Պուտին» հաղորդաշարի եթերում հայտնել է Ռուսաստանի և Թուրքիայի նախագահների միջև սպասվող բանակցությունների թեմաները։
Նրա խոսքով՝ Ռուսաստանի և Թուրքիայի նախագահներ Վլադիմիր Պուտինը և Ռեջեփ Թայիփ Էրդողանը քննարկելու են իրադրությունը Սիրիայում, ներառյալ Իդլիբը, որտեղ շարունակվում է կարգավորման գործընթացին խանգարող ահաբեկչական ակտիվությունը:
Պեսկովը նշել է, որ Պուտինն ու Էրդողանը բավականին վստահությամբ լի աշխատանքային հարաբերությունների մեջ են, որոնք տրամադրում են լուրջ բանակցությունների:
«Մեր երկու երկրների նախագահները իսկապես բավականին վստահությամբ լի աշխատանքային, շատ լավ և լուրջ բանակցությունների տրամադրող հարաբերություններ ունեն»,-ասաց Պեսկով։
Ղրիմի վերաբերյալ Անկարայից հնչող հայտարարությունները չեն խաթարում Թուրքիայի նախագահի՝ Ռուսաստան կատարած բովանդակալից այցի անցկացման հեռանկարը, ընդգծել Է Պեսկովը՝ նշելով, որ նախագահները քաղաքական կամք են դրսևորել՝ երկարատև բանակցությունների ընթացքում համաձայնության գալու համար:
«Պայմանավորվածություններ են ձեռք բերվել։ Ցավոք, այդ տարածքներից շարունակվում է ահաբեկչական ակտիվությունը։ Դա անընդունելի է, դա վտանգավոր է։ Դա խանգարում է Սիրիայի կարգավորման գործընթացին։ Այս ամենը, հավանաբար, կլինի օրակարգում»,-ասել է Պեսկովը։
Ավելի վաղ Դամասկոսը Անկարայից պահանջել էր «անհապաղ» դուրս բերել զորքերը սիրիական տարածքից: Սիրիայի կառավարության կարծիքով, Թուրքիայի զորքերը Իդլիբում ապաԷսկալացման վերջին խոչընդոտն են մնում, քանի որ դրանք փաստացի աջակցում են Իդլիբի ապստամբներին: Սիրիայի ԱԳՆ-ն իր հայտարարության մեջ թուրքերին անվանել է օկուպանտ և միջազգային հանրությանը կոչ է արել աջակցել Դամասկոսին նրանց դեմ պայքարում։