Նվիրական հայրենիք․ ՀՀ նախագահն արցախյան ֆոտոշարք է հրապարակել

Պատերազմի հետևանքով հայկական կողմը կորցրել է Արցախի Հադրութ, Կովսական, Սանասար, Քաշաթաղ և Շահումյան շրջաններն ամբողջությամբ, նաև Շուշիի, Ասկերանի, Մարտակերտի շրջանների որոշ հատվածներ։
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 26 սեպտեմբերի - Sputnik. Նախորդ տարվա հոկտեմբերից դեկտեմբեր ամիսներին մենք մաս առ մաս կորցրինք Արցախը՝ մեկ մարտերի արդյունքում, մեկ պայմանավարվածությունների։ Այսօր Ադրբեջանի տիրապետության տակ անցած տարածքներում ջնջվում են բոլոր հայկական հետքերը՝ Շուշիի Սուրբ Ամենափրկիչ Ղազանչեցոց եկեղեցու գմբեթները հանելուց մինչև հայկական գերեզմանատների պղծում։
Հայաստանի նախագահ Արմեն Սարգսյանը հրապարակել է Արցախից նկարներ իր էջում՝ կից գրությամբ. «Մեր հիասքանչ ու նվիրական հայրենիքը»։
Նկարներում պատկերված են Շուշիի Ղազանչեցոց եկեղեցին ու Վանքասարը Մարտակերտի շրջանում (երկուսն էլ այժմ ադրբեջանցիների վերահսկողության տակ անցած տարածքում են), Գանձասարը ու Խոր Վիրապը։
Քոչարյանի առաջնորդությամբ "Հիշատակի երթ"՝ դեպի Եռաբլուր
Հիշեցնենք, որ այսօր Երևանում ու Գյումրիում ջահերով երթեր անցկացվեցին՝ արցախյան պատերազմում զոհված հայորդինեիր հիշատակին։ Իսկ վաղը՝ ժամը 11-ին, լռության րոպե է հայտարարված Հայաստանի ու Արցախի հանրապետություններում։