Հարոյանը դարձավ առաջին հայ ֆուտբոլիստը, ով գոլ է խփել Իսպանիայի առաջնությունում

Չնայած Հարոյանի գոլին՝ "Կադիսը" պարտվեց։
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 26 սեպտեմբերի - Sputnik. Հայաստանի ֆուտբոլի ազգային թիմի պաշտպան Վարազդատ Հարոյանը պատմական գոլի հեղինակ է դարձել «Կադիսի» կազմում` դառնալով առաջին հայ ֆուտբոլիստն, ով գոլ է խփել Իսպանիայի առաջնությունում:
Լա լիգայի 7-րդ տուրում «Կադիսը» արտագնա խաղում մրցեց «Ռայո Վալեյկանոյի" հետ: Տանտերերը հաղթեցին 3:1 հաշվով: Հայաստանի ֆուտբոլի ազգային թիմի պաշտպան Վարազդատ Հարոյանը «Կադիսի» կազմում գոլ խփեց 23-րդ րոպեին` դառնալով պատմական գոլի հեղինակ. նա առաջին հայ ֆուտբոլիստն է, ով գոլ է խփում Իսպանիայի առաջնությունում:
"Կրասնոդարի" կիսապաշտպան Էդուարդ Սպերցյանը գոլի հեղինակ դարձավ. տեսանյութ
Այս տուրից հետո «Կադիսը» Լա լիգայի մրցաշարային աղյուսակում 13-րդն է և ունի 6 միավոր: