Հայաստանում անձրևները 2 օրով կդադարեն. եղանակի տեսություն

Հայաստան
Օդերևութաբանների կանխատեսումների համաձայն` օդի ջերմաստիճանը նորից կնվազի։
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 26 սեպտեմբերի – Sputnik. Սեպտեմբերի 27-28–ը Հայաստանում տեղումները կդադարեն։ Տեղեկությունը հայտնում է ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարությունը։
Ըստ հաղորդագրության` հաջորդ օրվանից հանրապետության առանձին շրջաններում կրկին անձրև կգա։
Առանձին վայրերում սպասվում է քամու ուժգնացում՝ 15-20 մ/վ արագությամբ:
Օդի ջերմաստիճանը լույս 27-ի գիշերը կնվազի ևս 3-4 աստիճանով:
Եղանակի տեսություն
Երևանում այսօր ցերեկը սպասվում է առանց տեղումների եղանակ։ Կեսօրին օդի ջերմաստիճանը կտատանվի +20-ից +22-ի սահմանում, գիշերը կնվազի մինչև +7-ից +9։
«Գուլպա ղրգե՞նք». Արագածում առաջին ձյունն է եկել, Գագիկ Սուրենյանը տեսանյութ է հրապարակել