Գորիսում պոկել և վնասել են Առուշ Առուշանյանի նախընտրական պաստառները

Գորիսի՝ ներկայումս կալանքի տակ գտնվող քաղաքապետ Առուշ Առուշանյանը մասնակցում է ՏԻՄ ընտրություններին "Առուշ Առուշանյան" դաշինքով, որը ստեղծվել է "Վերածնվող Հայաստան" և "Ազգային օրակարգ" կուսակցությունների միավորմամբ։
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 26 սեպտեմբերի - Sputnik․ Գորիսում պոկել և վնասել են Առուշ Առուշանյանի նախընտրական պաստառները։ Facebook-ում օգտատեր Արտյոմ Աղաջանյանը հրապարակել է վնասված պաստառների նկարները՝ գրելով, որ «ցավոք, երբեմնի նամուսով սյունեցիների մեջ կան կուրացած տեսակներ»։
Գորիսի՝ ներկայումս կալանքի տակ գտնվող քաղաքապետ Առուշ Առուշանյանը մասնակցում է ՏԻՄ ընտրություններին «Առուշ Առուշանյան» դաշինքով, որը ստեղծվել է «Վերածնվող Հայաստան» և «Ազգային օրակարգ» կուսակցությունների միավորմամբ։
ՏԻՄ ընտրությունները Գորիսում կանցկացվեն հոկտեմբերի 17-ին։
Ժամկետանց անձնագրերով ընտրողները ՏԻՄ ընտրական ցուցակներում չեն ներառվի. Մուկուչյան
Հիշեցնենք, որ Առուշանյանը կալանավորվել է հուլիսի 16-ին: Գորիսի համայնքապետին մեղադրանք է առաջադրվել ՀՀ քրեական օրենսգրքի 35-154.2-րդ հոդվածի 4-րդ մասի 2-րդ կետով, 38-149-րդ հոդվածի 2-րդ մասի 4-րդ կետով և 38-154.2-րդ հոդվածի 3-րդ մասով (քվեարկության գաղտնիությունը խախտելը, ընտրական իրավունքի իրականացմանը խոչընդոտելը)։