Դիլիջանում անցկացվել է "Արվեստների և արհեստների" փառատոնը

Ցուցադրել են գորգարվեստի, կավագործության, խեցեգործության, դարբնագործության, փայտագործության, ասեղնագործության, կերպարվեստի բացառիկ ստեղծագործություններ։
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 26 սեպտեմբերի - Sputnik. Սեպտեմբերի 25-ին Դիլիջան քաղաքում տեղի է ունեցել «Արվեստների և արհեստների» համահայկական ավանդական 9-րդ փառատոնը, տեղեկացնում են Տավուշի մարզպետարանից։
"Արվեստների և արհեստների" 9-րդ փառատոնը Դիլիջանում
Փառատոնի շրջանակներում Հայաստանի գրեթե բոլոր մարզերը և Արցախի Հանրապետությունը ցուցադրել են գորգարվեստի, կավագործության, խեցեգործության, դարբնագործության, փայտագործության, ասեղնագործության, կերպարվեստի բացառիկ ստեղծագործություններ։
"Արվեստների և արհեստների" 9-րդ փառատոնը Դիլիջանում
Տաղավարներում ներկայացվել են տեղական ազգային խոհանոցը և բարիքները։
Միջոցառումն ուղեկցվել է համերգային բազմաժանր ծրագրով։