Բժիշկներն ասել են` ինչ է պետք ուտել գլխացավից ազատվելու համար

Որոշ դեպքերում դասական ցավազրկողներն անզոր են գլխացավի դեմ։ Մասնագետները վստահեցնում են, որ այդ խնդիրը հնարավոր է լուծել նաև առանց դեղերի։
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 26 սեպտեմբերի – Sputnik. Բժիշկ-դիետոլոգ, բժշկական գիտությունների դոկտոր Միխայիլ Գինզբուրգը «Ռոսիա 1» հեռուստաալիքի «Ամենակարևորի մասին» («О самом главном») հաղորդման շրջանակում ասել է, թե մթերքի որ տեսակներն են մեղմում գլխացավը:
Գինզբուրգի խոսքով՝ միգրենանման գլխացավից կարելի է ազատվել կծու պղպեղի միջոցով։
Դա պայմանավորված է ցավի ընկալիչների ակտիվության աճի հետ։
«Այսինքն` դրանց ակտիվությունը մի հատվածում բարձրանում է, և արդյունքում մարդը դադարում է ցավ զգալ մեկ այլ հատվածում», — բացատրել է բժիշկ-դիետոլոգը:
Ինչպես մեղմել ատամի ցավը, մինչև բժիշկին դիմելը. պայքարի առաջնային միջոցներ
Բժիշկ Սերգեյ Ագապկինն էլ հավելել է, որ նման սնունդը սովորաբար օգնում է ծոծրակային միգրենի կամ եռյակ նյարդի նևրալգիայի դեպքում։ Նրա խոսքով` նման ցավերից դժվար է ազատվել դասական ցավազրկողների միջոցով, իսկ սուր համ ունեցող պղպեղը, սխտորը և կոճապղպեղը հեշտությամբ են հաղթահարում այդ խնդիրը:
Բժիշկ Մյասնիկովը պատմել է` ինչն են հաճախ շփոթում ուղեղի կաթվածի ախտանշանի հետ