«Ալաշկերտը» նոր գլխավոր մարզիչ ունի

«Ալաշկերտի» նախկին գլխավոր մարզիչ Ալեքսանդր Գրիգորյանը հայտարարել էր իր հրաժարականի մասին սեպտեմբերի 20-ին։
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 26 սեպտեմբերի - Sputnik. Երևանի «Ալաշկերտ» ֆուտբոլային ակումբի գլխավոր մարզչի պաշտոնում նշանակվել է սերբ Միլան Միլանովիչը: Այս մասին հայտնում է ակումբի մամուլի ծառայությունը:
58-ամյա փորձառու մասնագետը տարբեր տարիների գլխավորել է Մոլդովայի «Շերիֆը», Ղազախստանի «Իրտիշը», Սերբիայի «Հայդուկ», «Նովի Պազար», ՕՖԿ, «Ռադնիչկի», «Ռադ», «Զեմուն» և«Ռադնիկ» թիմերը:
1 - 0. "Ալաշկերտը" հաղթեց "Արարատին" ու դարձավ Հայաստանի սուպերգավաթակիր
Միլանովիչի մարզչական շտաբում ընդգրկվել են Սերգեյ Էրզրումյանը, դարպասապահների մարզիչ Արմեն Կիրակոսյանը և ֆիզպատրաստության սերբ մասնագետ Վլադիմիր Պրոչիկևիչը, որը Միլանովիչի հետ աշխատել է նաև ղազախական «Իրտիշում»:
Հիշեցնենք, որ «Ալաշկերտի» նախկին գլխավոր մարզիչ Ալեքսանդր Գրիգորյանը հայտարարել էր իր հրաժարականի մասին սեպտեմբերի 20-ին։