Տղամարդու մորուքում ավելի շատ մանրէներ կան, քան շան մորթու

Շվեյցարացի հետազոտողները ոչ միայն վտանգավոր մանրէներ, այլև միջատներ են հայտնաբերել տղամարդկանց մորուքներում։
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 25 սեպտեմբերի – Sputnik․ Տղամարդու մորուքն ավելի կեղտոտ է, քան շան մորթին, եզրակացրել են շվեյցարական Հիրսլանդեն կլինիկայի հետազոտողները, հայտնում է The Sun-ը։
Գիտնականները պարզել են, թե ինչ հիվանդության մասին է խոսում մատների ծակծկոցը
Հոդվածում նշվում է, որ մորուքի յուրաքանչյուր փորձանմուշում հայտնաբերվել են մանրէներ, որոնց կեսը վտանգավոր են մարդու առողջության համար։
«Հետազոտողները մանրէների զգալիորեն ավելի բարձր ծանրաբեռնվածություն են հայտնաբերել տղամարդկանց մորուքից վերցրած փորձանմուշներում, քան շան մորթիով փորձանմուշներում»,-նշել է պրոֆեսոր Անդրեաս Գուտցայտը։
Գիտնականները հերքել են գիրանալու մասին ամենատարածված միֆերից մեկը
Ուսումնասիրության արդյունքների համաձայն՝ մորուքով տղամարդիկ, որոնցից փորձանմուշ են վերցրել, մանրէների բարձր մակարդակ են ունեցել, մինչդեռ 30 շներից ընդամենը 23-ն են ունեցել մանրէների բարձր մակարդակ։ Փորձին մասնակցող մյուս 7 շների դեպքում մանրէների աստիճանը միջին է եղել։
Բացի այդ, տղամարդկանցից յոթի մորուքում միջատներ են հայտնաբերվել։
Գիտնականները բացահայտել են երիտասարդ և առողջ մնալու ամենապարզ ու հասանելի աղբյուրը