Լևոն Տեր-Պետրոսյանն իր տանն առանձնազրույց է ունեցել Արտակ Բեգլարյանի հետ

Արման Մուսինյանը վստահեցնում է, որ բացառապես հումանիտար խնդիրներին վերաբերող հարցեր են քննարկվել
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 25 սեպտեմբերի – Sputnik. Այսօր ՀՀ առաջին նախագահ Լևոն Տեր–Պետրոսյանն իր տանն առանձնազրույց է ունեցել Արցախի Հանրապետության պետնախարար Արտակ Բեգլարյանի հետ: Տեղեկությունը հայտնում է ՀՀ առաջին նախագահի գրասենյակի մամուլի քարտուղար Արման Մուսինյանը։
«Զրույցի ընթացքում շոշափվել են բացառապես հումանիտար խնդիրներին վերաբերող, այն է՝ տեղահանվածների վերաբնակեցման, աշխատատեղերի ապահովման և Արցախի բնակչության սոցիալական կարիքների բավարարմանն առնչվող հարցեր»,– Facebook–ի իր էջում գրել է նա:
Հիշեցնենք` սեպտեմբերի 21-ին էլ Տեր-Պետրոսյանին էր այցելել Արցախի նախագահ Արայիկ Հարությունյանը։