Լավրովը բացահայտել է Պուտինի ու Էրդողանի բանակցությունների թեման

Սերգեյ Լավրով
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 25 սեպտեմբերի - Sputnik. Ռուսաստանի արտգործնախարար Սերգեյ Լավրովը ՄԱԿ-ի Գլխավոր ասամբլեայում կայացած ասուլիսի ժամանակ ասել է, որ Ռուսաստանի և Թուրքիայի նախագահներ Վլադիմիր Պուտինն ու Ռեջեփ Թայիփ Էրդողանը Սոչիում կայանալիք հանդիպման ժամանակ քննարկելու են Սիրիայում ահաբեկիչների և ընդդիմության տարանջատման հարցը: Տեղեկությունը հայտնում է ՌԻԱ Նովոստին:
«Մենք խոսում ենք մեր թուրք գործընկերների հետ, որոնք երկու տարի առաջ մեզ հետ հատուկ պայմանավորվածություն էին ձեռք բերել, որ պայքարելու են ահաբեկիչների դեմ Իդլիբի դեէսկալացիայի գոտում և նրանց տարանջատելու են այն զինված խմբավորումներից, որոնք ահաբեկչական չեն և համագործակցում են թուրք զինվորականների հետ։ Մի քանի օրից կկայանա Ռուսաստանի և Թուրքիայի նախագահների հերթական հանդիպումը, այնտեղ առարկայորեն կդիտարկվի այնհարցը, թե ինչպես է այդ պարտավորությունը կատարվում։ Դանդաղ է կատարվում», - ասել Է Լավրովը։
Ժիրինովսկին խնդրանքով դիմել է Պուտինին
ՌԴ ԱԳ նախարարի խոսքով՝ «ահաբեկչական բույնը» շարունակում է գտնվել սիրիական Իդլիբում։
Ի՞նչ սպասումներ ունի Էրդողանը Պուտինի հետ հանդիպումից