Կալիֆոռնիայում պղծել են հայկական եկեղեցին. լուսանկարներ

Դիմակավորված անհայտ անձը կամ անձինք կոտրել են եկեղեցու վիտրաժները, ոստիկանությունը հետաքննում է կատարվածը։
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 25 սեպտեմբերի - Sputnik. ԱՄՆ Կալիֆոռնիա նահանգում վանդալները կոտրել են Սուրբ Պետրոս հայկական եկեղեցու վիտրաժները։ Եկեղեցու Facebook-ի պաշտոնական էջում լուսանկարներ են հրապարակվել, որոնք ներկայացնում են կատարված վանդալիզմի հետևանքները։ Սեպտեմբերի 23-ի ուշ երեկոյան դիմակավորված անձը 8 վիտրաժ է կոտրել։ Միջադեպի հետևանքով ոչ ոք չի տուժել։
Լճում ապրող Պողոս-Պետրոսը․ ինչպես Ապարանում եկեղեցին ջրի տակ հայտնվեց
Լոս Անջելեսի ոստիկանությունը հետաքննում է միջադեպը, իսկ վանահայրը և ծխական խորհուրդն անհապաղ միջոցներ են ձեռնարկում եկեղեցու անվտանգությունն ապահովելու և այն պաշտպանելու համար:
Ինչպես վանեցի հայը գրավեց Սան Ֆրանցիսկոն
Չնայած կատարվածին՝ եկեղեցու դռները բաց են հավատավորների առջև։ Հոգևորականները նշել են, որ արդեն իսկ բազմաթիվ նվիրատվություններ են ստանում գունավոր վիտրաժների վերականգնման համար։
Մահաթմա Գանդիի արձանը պղծել է 61–ամյա տղամարդ, որը Երևանի բնակիչ է