Իվետա Մուկուչյանի քույրը մերկ լուսանկարվել է Իբիցայում. լուսանկար

Մարիաննա Մուկուչյան
Հայտնի ոճաբան-դիմահարդարը շատ է հավանել իսպանական կղզու ազատությունը, երբ կարելի է քնել լողափում, ապրել մեքենայի մեջ։
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 25 սեպտեմբերի - Sputnik. Երգչուհի Իվետա Մուկուչյանի քույրը՝ ոճաբան, դիմահարդար Մարիաննան, Իբիցա կղզում արված գայթակղիչ լուսանկարներ է հրապարակել։ Դրանցում նա մերկ նստած է ծառից կախված ճոճանակի վրա։ Լուսանկարներին կից նա շնորհակալություն է հայտնել հիպիների կղզի համարվող Իբիցային իր «այդ կողմը բացահայտելու համար»։
Իվետա Մուկուչյանի համերգի ժամանակ երիտասարդն առաջարկություն է արել սիրած աղջկան
«Զգալ ազատ, երբ մարդիկ չեն կրում հագուստ ու իրենց տաօրինակ չեն զգում և չեն ամաչում, և ոչ ոք նրանց չի դատապարտում դրա համար»,- գրել է Մարիաննան։
Նա նշել է, որ ճոճանակը պատահականորեն է հայտնաբերել՝ անտառում զբոսնելիս։
Իվետա Մուկուչյանը sci-fi ոճի լուսանկար է հրապարակել
Մարիաննայի խոսքով` Իբիցան յուրօրինակ խառնուրդ է՝ մի կողմից գերժամանակակից ռեստորաններ են, առանձնատներում կազմակերպվող խնջույքներ, մյուս կողմից` հիպիների համայնքներ։ Նրան տպավորվել է լողափում քնելու և մեքենայում ապրելու հնարավորությունը։
Կրքոտ լուսանկար Մարիաննայից. Իվետա Մուկուչյանի քույրը ցուցադրել է հատուկ դաջվածքը