ԵՐԵՎԱՆ, 25 սեպտեմբերի - Sputnik. Հայաստանի ֆուտբոլի ազգային հավաքականի հարձակվող Սարգիս Ադամյանը «Հոֆենհայմի» հիմնական կազմում հանդես է եկել գերմանական Բունդեսլիգայի 6-րդ տուրում «Վոլֆսբուրգի» դեմ խաղում:
Հայ ֆուտբոլիստը խաղացել է 70 րոպե, որից հետո փոխարինվել է։
«Հոֆենհայմը» համոզիչ հաղթանակ է տոնել 3:1 հաշվով: Հանդիպման սկզբում աչքի են ընկել հյուրերը, ապա երեք գոլ են խփել դաշտի տերերը։ Իրենց խաղով առանձնացել են Կրամարիչը, Բաումգարտները և Կադերաբեկը։
Ադամյանը «Հոֆենհայմում» բավական հաջող է անցկացրել 2019-20 մրցաշրջանը։ Թիմն առաջնությունն ավարտել է 6-րդ տեղում և դուրս եկել Եվրոպայի լիգա։ Ադամյանը խաղադաշտ է դուրս եկել ոչ միշտ (անցկացրել է 15 հանդիպում), սակայն խփել է 5 գոլ ՝ հատկապես աչքի ընկնելով Մյունխենի «Բավարիայի» դարպասը նվաճած դուբլի շնորհիվ: