Հայ բռնցքամարտիկները 2 մեդալ են նվաճել Մոսկվայում

Բռնցքամարտիկներ
Բանակայինների աշխարհի առաջնությունում մեր պատվիրակության ղեկավարն էր ՀՀ ԶՈւ ֆիզպատրաստության և սպորտի վարչության պետի տեղակալը։
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 25 սեպտեմբերի - Sputnik. Բանակայինների աշխարհի առաջնությանը մասնակցող Հայաստանի ընտրանին 2 բրոնզե մեդալ է նվաճել։ Տեղեկությունը հայտնում է Հայաստանի բռնցքամարտի ֆեդերացիան Facebook -ի պաշտոնական էջում։
«Պատվո հարթակի 3-րդ աստիճանին կանգնեցին 69 կգ քաշային Արմեն Մաշակարյանն ու գերծանր քաշային Դավիթ Չալոյանը, որոնք նվաճեցին իրենց կարիերայի առայժմ ամենալուրջ մեդալը»,- նշված է հաղորդագրության մեջ։
Արման Ծառուկյանը նոկաուտի է ենթարկել Խրիստոս Գիագոսին. տեսանյութ
Բանակայինների աշխարհի առաջնությունում մեր պատվիրակության ղեկավարն էր ՀՀ ԶՈւ ֆիզպատրաստության և սպորտի վարչության պետի տեղակալ, գնդապետ Արման Դավթյանը։
Հիշեցնենք, որ առաջնությունն անցնում էր Մոսկվայում։
Բռնցքամարտիկ Արմեն Մաշակարյանը հաղթել է ադրբեջանցի մրցակցին. տեսանյութ