Գեղասահքի վարկանշային մրցաշարում Հայաստանը ներկայացնող զույգը 3-րդ հորիզոնականում է

Թինա Կարապետյան-Սիմոն Պրուլքս Սենեկալ
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 25 սեպտեմբերի – Sputnik. Գերմանիայի Օբերստդորֆ քաղաքում ընթանում է «Nebelhorn Tropy» (գեղասահք) 2021 վարկանշային մրցաշարը։ Մրցաշարում հայաստանյան պատվիրակությունը ներկայացնում են մենասահորդ Սլավիկ Հայրապետյանը և Թինա Կարապետյան-Սիմոն Պրուլքս Սենեկալ պարային զույգը։
ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարությունը հայտնում է, որ մեր ներկայացուցիչները՝ Թինա Կարապետյան-Սիմոն Պրոուլքս Սենեկալ պարային զույգը, Nebelhorn trophy 2021 մրցաշարի կարճ ծրագրում զբաղեցրել է 3-րդ հորիզոնականը։
Սեպտեմբերի 25-ին՝ Գերմանիայի ժամանակով 16:25-ին, տեղի կունենա պարային զույգերի ռիթմիկ պարային ելույթը։ «Nebelhorn Trophy 2021»-ի տղամարդկանց կարճ ծրագրում Սլավիկ Հայրապետյանը հաջող ելույթից հետո 12-րդ հորիզոնականում է։ Տղամարդկանց երկար ծրագրում մեր մենասահորդը հանդես կգա 19 համարի ներքո։
Ռուսաստանցի գեղասահորդը հանդես կգա հայկական դրոշի ներքո
Օբերստդորֆ քաղաքում մրցաշարին հետևում է նաև ԿԳՄՍ նախարարի տեղակալ Կարեն Գիլոյանը։
Հայ բռնցքամարտիկները 2 մեդալ են նվաճել Մոսկվայում