Երևանի շենքերից մեկի բակում երիտասարդ տղամարդու դիակ է հայտնաբերվել

Sputnik
ԵՐԵՎԱՆ, 25 սեպտեմբերի – Sputnik. Այս գիշեր երևանյան շենքերից մեկի բակում 32-ամյա տղամարդու դի է հայտնաբերվել։ Տեղեկությունը հայտնում է shamshyan.com–ը։
Ըստ կայքի` ժամը 01։30-ի սահմանում ոստիկանության Նոր Նորքի բաժինն ահազանգ է ստացել, որ դին հայտնաբերել են Գալշոյան փողոցի շենքերից մեկի բակում։
Դեպքի վայր մեկնած ոստիկաններն ու քննիչները պարզել են, որ մահացածը նույն փողոցի շենքերից մեկի բնակիչ, 32-ամյա Դավիթ Ի-ն է։
Թամանյան 8 շենքի բակում տղամարդու դի կա. հարևաններն ասում են` հայտնի քիմիկոս-գիտնական էր
Փաստի առթիվ Ավան և Նոր Նորք վարչական շրջանների քննչական բաժնում նյութեր են նախապատրաստվում, քննիչի որոշմամբ նշանակվել են մի շարք փորձաքննություններ, այդ թվում՝ դիակի դատաբժշկական։
71 տարեկան հասակում մահացել է թարգմանիչ, դիվանագետ Համլետ Գասպարյանը