ԵՐԵՎԱՆ, 25 սեպտեմբերի – Sputnik. Թինա Կարապետյան-Սիմոն Պրուլքս Սենեկալ պարային զույգը ձմեռային օլիմպիական խաղերի ուղեգիր է նվաճել։ Տեղեկությունը հայտնում է ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի փոխնախարար Կարեն Գիլոյանը։
«Վերջապես։ 16 տարվա ընդմիջումից հետո Հայաստանը օլիմպիական խաղերին կմասնակցի նաև գեղասահքում: Բրավո, Թինա և Սիմոն»,– Facebook–ի իր էջում գրել է նա և լուսանկար հրապարակել։
Հիշեցնենք` Գերմանիայի Օբերստդորֆ քաղաքում ընթանում է «Nebelhorn Tropy» (գեղասահք) 2021 վարկանշային մրցաշարը։ Մրցաշարում հայաստանյան պատվիրակությունը ներկայացնում էին մենասահորդ Սլավիկ Հայրապետյանը և Թինա Կարապետյան-Սիմոն Պրուլքս Սենեկալ պարային զույգը։
Վերջիններս մրցաշարի կարճ ծրագրում զբաղեցրել էին 3-րդ հորիզոնականը։