Արարատ Միրզոյանը հանդիպել է ՄԱԿ գլխավոր քարտուղարի հատուկ խորհրդականին

Արարատ Միրզոյանը հանդիպել է ՄԱԿ գլխավոր քարտուղարի հատուկ խորհրդականին
Արարատ Միրզոյանն անդրադարձել է ագրեսիայի ընթացքում Ադրբեջանի կողմից միջազգային և հումանիտար իրավունքի կոպտագույն խախտումներին, Արցախի հայաթափմանն ուղղված գործողություններին
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 25 սեպտեմբերի – Sputnik. ՄԱԿ Գլխավոր ասամբեայի 76-րդ նստաշրջանին մասնակցելու նպատակով Նյու Յորքում գտնվող ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանը սեպտեմբերի 24-ին հանդիպում է ունեցել Ցեղասպանության կանխարգելման հարցերով ՄԱԿ գլխավոր քարտուղարի հատուկ խորհրդական Ալիս Վաիրիմու Նդերիտուի հետ։ Տեղեկությունը հայտնում է ԱԳՆ մամուլի ծառայությունը։
Արարատ Միրզոյանը Ժոզեպ Բորելի հետ քննարկել է հայ գերիների անհապաղ վերադարձի խնդիրը
Կարևորելով Ցեղասպանության կանխարգելման և պաշտպանելու պատասխանատվության ՄԱԿ-ի Գրասենյակի առանցքային դերակատարությունը ցեղասպանության կանխարգելման օրակարգի առաջմղման, ինչպես նաև ատելության և խտրականության հրահրման դեմ պայքարի գործում՝ կողմերը պատրաստակամություն են հայտնել առավել զարգացնելու ընդհանուր արժեքների և սկզբունքների վրա հիմնված սերտ համագործակցությունը:
Անդրադառնալով ագրեսիայի ընթացքում Ադրբեջանի կողմից միջազգային և հումանիտար իրավունքի կոպտագույն խախտումներին, Արցախի հայաթափմանն ուղղված գործողություններին՝ ԱԳ նախարարն ընդգծել է այդ ոճրագործություններին միջազգային հանրության պատշաճ և հասցեական արձագանքի, ինչպես նաև նմանատիպ գործողությունների կանխարգելման մեխանիզմների ամրապնդման կարևորությունը։
Փաշինյանը ՄԱԿ–ի գլխավոր ասամբլեայում խոսել է կոմունիկացիաների բացման կարևորության մասին