ԵՐԵՎԱՆ, 25 սեպտեմբերի – Sputnik. Ռուսաստանը ներկայացնող գեղասահորդուհի Ադելիա Պետրոսյանը, որը հայկական արմատներ ունի, Սլովենիայի մայրաքաղաք Լյուբլյանայում հաղթել է գեղասահքի պատանեկան Գրան պրիում։ Տեղեկությունը հաղորդում է championat-ը:
Երկրորդ տեղը զբաղեցրել է Ռուսաստանի մեկ այլ ներկայացուցիչ Սոֆյա Սամոդելկինան, որը հաղթել է ազատ ծրագրում: Բրոնզե մեդալ է նվաճել ամերիկուհի Լինդսի Տորնգրենը:
Իսկ Ադելիան քառացատկ ծրագրում մրցավարներից ստացել է 210,57 միավոր:
Նշենք, որ այս տարվա փետրվարին Ադելիա Պետրոսյանը Կրասնոյարսկում նվաճել էր Ռուսաստանի պատանեկան առաջնության արծաթե մեդալը: