Որ դեպքում Շվեցարիան կարգելի Հայաստանից ժամանած զբոսաշրջիկների մուտքը երկիր

Կարգելվի զբոսաշրջիկների մուտքը այն երկրներից, որտեղ կորոնավիրուսի շատ դեպքեր են գրանցվում։
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 24 սեպտեմբերի – Sputnik. Շվեյցարիան սեպտեմբերի 27–ից սահմանափակումներ է մտցնում Հայաստանից ժամանած այն քաղաքացիների համար, ովքեր չեն պատվաստվել կորոնավիրուսի դեմ։ Տեղեկությունը հայտնում է Շվեյցարիայի կառավարությունը։
Պատվաստված քաղաքացիներից 286-ը վարակվել են կորոնավիրուսով, 38-ը հիվանդանոցում են
«Համաճարակաբանական իրավիճակի հետ կապված երկիր մուտքի նոր սահմանափակումներ կլինեն Ալբանիայի, Հայաստանի, Ադրբեջանի, Ճապոնիայի և Սերբիայի համար։ Փոփոխություններն ուժի մեջ կմտնեն սեպտեմբերի 27 -ի կեսգիշերին», - ասված է Շվեյցարիայի կառավարության հաղորդագրության մեջ։