Թուրքական լիրան շարունակում է գահավիժել

Լիրան արժեզրկվում է այն բանից հետո, երբ Թուրքիայի Կենտրոնական բանկը հաշվարկային դրույքը 19 տոկոսից դարձրեց 18 տոկոս։
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 24 սեպտեմբերի - Sputnik. Թուրքական լիրայի փոխարժեքը ԱՄՆ դոլարի նկատմամբ արդեն երկրորդ օրն է՝ շարունակում է անկում գրանցել, տեղեկացնում է «Փրայմը»։
Երևանի ժամանակով ժամը 12.34-ի դրությամբ մեկ դոլարը գնահատվում էր 8.828 լիրա՝ նախորդ առուվաճառքի 8.762-ի դիմաց։ Ավելի վաղ լիրայի փոխարժեքը հասել էր 8,861-ի 1 դոլարի դիմաց։ Այսպիսով, թուրքական արժույթը երկու օր շարունակ թարմացնում է պատմական նվազագույն շեմը. հունիսին այն կազմել է 8,8061։
Այս պահի դրությամբ ՀՀ-ի և Թուրքիայի միջև որևէ շփում տեղի չի ունեցել. Մանե Գևորգյան
Նշվում է, որ լիրան արժեզրկվում է այն բանից հետո, երբ Թուրքիայի Կենտրոնական բանկը հաշվարկային դրույքը 19 տոկոսից դարձրեց 18 տոկոս։
Հիշեցնենք, որ մարտի 18-ին ԿԲ-ն հաշվարկային դրույքը 17 տոկոսից դարձրեց 19 տոկոս։ Դրանից հետո նախագահ Էրդողանն աշխատանքից ազատեց ԿԲ-ի ղեկավար Նաջի Աղբալին, ինչն իր հերթին կտրուկ արժեզրկեց թուրքական արժույթը։ Թուրքիայի գլխավոր դրամատան ղեկավար է նշանակվել Շահափ Քավջիօղլուն։