Ռուսաստանից «Էրեբունի» օդանավակայան է ժամանել Արցախի բնակիչների համար հումանիտար բեռ տեղափոխող ռուսական ինքնաթիռը։
Իլ-76 ինքնաթիռը Հայաստան է բերել մի քանի տոննա մարդասիրական օգնություն` հիմնականում հագուստ, կոշիկ, այդ թվում` մանկական, և տարբեր կենցաղային ապրանքներ։
Մարդասիրական նախաձեռնությունն իրականացվել է «Մերսի» բարեգործական հիմնադրամների ասոցիացիայի և ռուսական «Դոկտոր Լիզա» բարեգործական հիմնադրամի կողմից:
Հիմնադրամն իր հերթին բժշկական սարքավորումներ և պարագաներ է փոխանցել Արցախի բուժհաստատությունների համար:
Արդեն վաղը հումանիտար բեռը կուղարկվի Արցախ։ Այդ օգնության մի մասը կհատկացվի Ստեփանակերտի և այլ քաղաքների մանկատներին։